Երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Բուրդուր նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Յեշիլովի շրջանում տեղական ժամանակով ժամը 08:28-ին (Երևանի ժամանակով ժամը 09: 28-ին):
Երկրաշարժի օջախը գտնվել է 13,2 կմ խորության վրա:
Կրած վնասների և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։