Ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիր ունեցող մարդը չլինել որևէ պետության քաղաքացի
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ձեռքիս հայտնվեց ՀՀ կառավարության մշակած՝ փախստականի վկայական ստանալու դիմումի ձևաթուղթը, որտեղ մեկ նախադասություն ինձ մոտ լուրջ մտավախություն ու հարցեր առաջացրեց։ Պաշտոնական նամակով հարցը ուղղել եմ ՀՀ ԱԳՆ-ին, ՆԳՆ-ին և այլ պետական կառույցների, բայց կարևոր է նաև իրավաբանների, միջազգային իրավունքի մասնագետների, այլ փորձագետների կարծիքը և դիրքորոշումը։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ներկայացվող դիմումի մեջ ՊԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ստորագրել, որ տվյալ անձը ՈՐևԷ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԷ․․․ ։
Իմ կարծիքով, սա վտանգավոր թակարդ է, որի մեջ փորձում են ներքաշել Արցախցիներին։
- Ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիր ունեցող մարդը չլինել որևէ պետության քաղաքացի։
- Արդյո՞ք այդ դիմումն ստորագրող անձինք չեն ստորագրում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը ամբողջությամբ լուծարելու թղթերի տակ»։