ԱՄՆ–ը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի իրանամետ խմբավորումներին
Սիրիայի արևելքում իրանամետ խմբավորումների ուղղությամբ ԱՄՆ-ի արձակած ավիահարվածների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչին։
Հիշեցնենք՝ երեկ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Ջո Բայդենը հրաման է տվել նոյեմբերի 12-ին ավիահարվածներ հասցնել Սիրիայի արևելքում գտնվող իրանամետ խմբերին։
Հաղորդվում է, որ օբյեկտներից մեկում նկատվել են երկրորդական պայթյուններ, ինչը վկայում է զենքի և զինամթերքի խոշոր պահեստի առկայության մասին: