Ալժիրի նախագահը պաշտոնանկ է արել վարչապետին
Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը շաբաթ օրը պաշտոնանկ է արել վարչապետ Այմեն Բենաբդերահմնեին և նրան փոխարինել է իր կաբինետի ղեկավարով, քանի որ երկիրը պայքարում է արժեզրկման դեմ և մոտենում է հաջորդ տարվա համազգային ընտրություններին, հաղորդում է AP-ն:
Ավելի քան երկու տարի վարչապետ լինելուց հետո Այմեն Բենաբդերահմնեին կփոխարինի 73-ամյա փաստաբան Մուհամեդ Լաբաուին, որը Թեբունի դաշնակիցն է, և ղեկավարում է նախագահի կաբինետը մարտ ամսից, հայտնում է պետական լրատվական գործակալությունը:
Բենաբդերահմնեի պաշտոնանկությունը տեղի է ունեցել Թեբունի պաշտոնը ստանձնելուց երեք տարի անց:
Թեբունի համար վարչապետի փոփոխությունը տեղի է ունենում տնտեսական անկայունության շրջանում և նախագահական ընտրությունների նախաշեմին: 2024 թվականի դեկտեմբերին 78-ամյա Թեբունը ընտրողներին կխնդրի իրեն ևս մեկ ժամկետ տալ որպես Աֆրիկայի ամենախոշոր երկրի նախագահ, երկիր, որ 44 միլիոն բնակչությամբ զբաղեցնում է գրեթե 2,4 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, ներառյալ Սահարա անապատի հսկայական տարածքները, որոնք հարուստ են նավթով և գազով։
Թեբունի առաջին ժամկետի պաշտոնավարման ողջ ընթացքում Ալժիրը նախկինի պես կախված էր նավթից և գազից՝ իր բյուջեն ապահովելու համար, այն դեպքում, երբ հիմնական ապրանքների գները, ինչպիսիք են սննդամթերքը և դեղորայքը, կտրուկ աճեցին՝ տարածաշրջանային և համաշխարհային արժեզրկմանը համապատասխան:
Ալժիրը բախվել է արժեզրկման նույն խնդիրներին, ինչ շատ այլ երկրներ՝ կորոնավիրուսային համավարակի գագաթնակետից հետո և Ուկրաինայի պատերազմի ֆոնին: