Ֆրանսիայում գողերը 600.000 եվրո արժողությամբ շամպայնով բեռնատարներ են գողացել
Ֆրանսիայում գողերը շամպայնով բեռնված երկու բեռնատար են գողացել, նախքան ոստիկանությունը հայտնաբերել է 600,000 եվրո արժողությամբ հեղուկի թալանը մեծ արագությամբ հետապնդման ժամանակ, հայտնում է BBC-ն։
Դրաման սկսվել է շաբաթ օրը Ռեյմսի մոտ՝ Շամպայն շրջանի սրտում, որտեղ էլ առևանգվել են բեռնատարները։
Ոստիկաններն ավտոմեքենաներ են հայտնաբերել, որոնք հագեցած են եղել հետևող սարքերով և սկսել են հետապնդումը Ռեյմսի և Փարիզի միջև ընկած A4 մայրուղով:
Շամպայնն ի վերջո վերադարձվել է, սակայն գողերին հաջողվել է փախչել։
Բեռնատարները գողացել են Ռեյմսում տեղակայված ընկերությունից, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Le Parisien թերթի տվյալներով, խմբաքանակը բաղկացած է եղել շամպայնի ամենահայտնի ապրանքանիշերից մեկի՝ Moët & Chandon-ի շշերից։ Յուրաքանչյուր բեռ գնահատվել է 300.000 եվրո։