Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նարինջ ենք ուտում
Նարինջը զգալիորեն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու նպաստում աղիների աշխատանքի կարգավորմանը։ Սակայն ալերգիա ունեցող մարդկանց համար սա արգելված միրգ է։ Ինչու չարժե չարաշահել նարինջն ու ինչ հրաշք-էֆեկտ ունի այս միրգը։
Ձմռանը բժիշկները խորհուրդ են տալիս օրական մեկ նարինջ ուտել։ Դա դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Նարինջը վիտամին С-ի աղբյուր է։ Այն բավականին օգտակար է վիրուսային վարակների ակտիվ շրջանում։
Նարինջն ամրացնում է սրտանոթային համակարգը։ Այն կանխարգելիչ միջոց է մի շարք վտանգավոր հիվանդությունների դեմ։
Ֆոլիաթթվի հաշվին նարինջը դրական ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա։ Բացի այդ, նարինջն օգտակար է հղիների համար։ Այն դրական է ազդում պտղի նյարդային համակարգի զարգացման վրա։
Վիտամին С –ից բացի նարինջը բազում վիտամիններ ու միկրոտարրեր է պարունակում. թիամին կամ վիտամին В1, ֆոլիաթթու, կալիում։
Ցանկացած մարդու հարցրեք՝ ինչ օգուտ է տալիս այդ միրգը։ Ու մոտավորապես այսպիսի պատասխան կլսեք՝ նարինջն ամրացնում է իմունային համակարգը, քանի որ մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում։ Ու դա իսկապես այդպես է։ Բայց դա ամենը չէ։
Շատերը, չգիտես ինչու, մոռանում են նարինջի այնպիսի առավելության մասին, ինչպիսին է դրական ազդեցությունը մաշկի գույնի, սրտանոթային համակարգի աշխատանքի, արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա։ Քչերը գիտեն, որ կանոնավոր կերպով նարինջ ուտելու դեպքում նվազում է շնչառական համակարգի հիվանդությունների առաջացման ռիսկը։
Նարինջը նպաստում է օրգանիզմից տոքսիկ նյութերի դուրսբերմանը, այդ պատճառով այս միրգն անպայման պետք է օգտագործել անբարենպաստ բնապակլիմայական պայմաններում գտնվելու ու նաև այն դեպքում, եթե գործի բերումով որևէ կերպ առնչվում եք թունավոր նյութերին։
Հարկավոր է կանոնավոր կերպով նարինջ ուտել ոչ միայն վիրուսային հիվանդություններից խուսափելու, այլև հիվանդության կրկնությունը բացառելու համար։
Նարնջի մեջ առկա վիտամին С-ն հիանալի հակաօքսիդանտ է ու արգելակում է քաղցկեղային բջիջների գոյացմանը, նաև նպաստում է վնասվածքներից հետո հյուսվածքների ռեգեներացմանը։Նարինջը նույնիսկ գենետիկ մակարդակով է ազդեցություն ունենում ու լավացնում է տղամարդու սերմի որակը։ Հայտնի է, որ կանոնավոր կերպով նարինջ ուտող կամ նարնջի հյութ խմող տղամարդկանց մոտ ի ծնե թերություններով երեխաներ ունենալու հավանականությունն ավելի փոքր է, փոխանցում է Mediahub-ը։