26 արցախցի 2 սենյակում, մեծ մասը գետնին է քնում. նրանք ամենից շատ կարոտում են Արցախի ջուրը
Մուսայելյանների մեծ ընտանիքը Հայաստան տեղափոխվելուց հետո միավորվել է։ Քույրերով, եղբայրներով, իրենց երեխաների հետ միասին են ապրում, որ կարողանան վճարել տան ու կոմունալ վարձերը։ Sputnik Արմենիան այցելել է նրանց։
Արցախից Հայաստան տեղափոխված Մուսայելյանների ընտանիքում միախառնվել են վիշտն ու տոնը։ Տունուտեղը, ծննդավայրն ու աշխատանքը կորցնելուց հետո նորից ժպտալու առիթ կա. ծնվել է ընտանիքի 5–րդ երեխան` Արփինեն, գրում է armeniasputnik.am-ը:
Էմմա Մուսայելյանին հաշված օրեր էին մնացել ծննդաբերելուն, երբ Արցախում սկսվեց հերթական պատերազմն ու բնակիչների բռնի տեղահանումը։ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում բնակվող ընտանիքը միայն մի քանի տաք հագուստ, ծածկոց ու մի քիչ ուտելիք վերցրեց և ընկավ ճանապարհ։
«Սեպտեմբերի 27-ին արդեն Հայաստանում էինք, անտանելի ցավեր ունեի, վախենում էի երեխայի համար, բայց բժիշկները հանգստացրին, ասեցին, որ ամեն ինչ սթրեսից է եղել։ Հոկտեմբերի 11–ին ծնվեց մեր հրաշքը` 3 կգ 400 գրամ քաշով, 50 սմ հասակով։ Բժիշկներն ասեցին` ամեն ինչ լավ է, առողջ երեխա է»,– պատմում է Էմման։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: