Թբիլիսիում բացվել է վիրահայ գեղանկարիչ Սարուխանովի անհատական ցուցահանդեսը
Վրաստանի արվեստի պալատ-մշակույթի պատմության թանգարանում տեղի է ունեցել վիրահայ գեղանկարիչ Պյոտր Սարուխանովի անհատական ցուցադրության բացման արարողությունը։ Հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Ցուցադրությունն անցել է «Իմ սիրելի քաղաքը» խորագրի ներքո, արվեստի սիրահարներին են ներկայացվել վարպետի մի շարք գործեր` այդ թվում նվիրված վերջինիս ծննդավայրին` Թբիլիսիին։
Ցուցադրությունը Վրաստանի արվեստի պալատում շարունակվելու է մինչև նոյեմբերի 17-ը։