Արամ Ա Կաթողիկոսը հյուրընկալվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը
Նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեպանության դիվանագետները հյուրընկալել են Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Մակունցի և Նորին Ս. Օծության առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: