Մկրտության մեծ արարողության են պատրաստվում Մասիսում. 140 արցախցի երեխա կմկրտվի նույն օրը
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«140 արցախցի երեխա կմկրտվի նույն օրը 7 կնքահայրերով ու 7 քահանաներով:
Նոյեմբերի 14-ինՄասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս․ Սարոյանի օրհնությամբ
Կմկրտեն Արցախիցբռնի տեղահանված երեխաներին` Մասիսի 7 Եկեղեցիներում` միաժամանակ:
Գլխավոր մեծ ու գեղեցիկ միջոցառումը նախատեսվում է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում
Սկիզբը` 13:00-ին:
Նախօրեին քահանաները Սուրբ Թադեոս եկեղեցում մկրտվողներին ու ապագա կնքահայրերին հրավիրել էին հանդիպման
Արարողությանն ընդառաջ Մկրտության Սուրբ խորհրդի կատարման քահանա հայրերը խոսեցին և բացատրեցին Սուրբ Մկրտության խորհրդի մասին
շ
Իսկ վերջում յուրաքանչյուրը ծանոթացավ իր կնքահոր հետ»: