Երբեք մի ասեք, թե ժողովուրդը չի սխալվում. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երբեք չասեք, թե ժողովուրդը չի սխալվում։
1933 թ․-ի այս օրը՝ նոյեմբերի 12-ին,Գերմանիայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում ձայների 92 տոկոսը ստացան նացիոնալ-սոցալիստական միացյալ ցուցակի ներկայացուցիչները՝ Ադոլֆ Հիտլերի ղեկավարությամբ։
Պոպուլիստ նացիոնալ-սոցալիստները հրաշքներ էին խոստանում, բայց ավերակների վերածեցին թե՛Գերմանիան, և թե՛ ողջ Եվրոպան։
2018-ին եւ 2021-ին հայ ընտրողների մեծամասնությունը ձայն տվեց նիկոլիզմին,Արցախ հանձնածներին։
Դժբախտաբար պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ազգերը դառնում են պոպուլիստների ստերի ու մուտիլովկաների զոհը։
Հ.Գ.Երբեք մի ասեք, թե ժողովուրդը չի սխալվում»,- գրել է նա։