Մակրոնն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայում կանանց և երեխաների սպանությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելին կոչ է արել դադարեցնել երեխաների և կանանց սպանությունները Գազայում:
Այս մասին Մակրոնն ասել է BBC-ի հետ հարցազրույցում:
Մակրոնն ասել է, որ ռմբակոծության համար «ոչ մի արդարացում» չկա:
«Ընդունելով Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքը, մենք կոչ ենք անում նրանց դադարեցնել այս ռմբակոծությունը Գազայում»,-ասել է Մակրոնը:
Բայց նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան ակնհայտորեն դատապարտում է ՀԱՄԱՍ-ի «ահաբեկչական գործողությունները»: