Չինացի գիտնականները ԴՆԹ-ի երկու հավաքածուով ստեղծել են աշխարհի առաջին քիմերային կապիկը
Աշխարհի առաջին քիմերային կապիկը ԴՆԹ-ի երկու հավաքածուով ստեղծվել է չինացի գիտնականների կողմից: Այս մասին հայտնել է CNN-ը։
Նշվում է, որ կենդանին ծնվել է՝ cynomolgus macaque-ի ցողունային բջիջները կապիկի նույն տեսակի գենետիկորեն տարբեր սաղմի հետ համատեղելով։
Ըստ գիտնականների՝ սա ցողունային բջիջների միջոցով ստեղծված պրիմատների քիմերայի առաջին կենդանի ծնունդն է աշխարհում:
Կապիկը ապրել է ընդամենը տասը օր՝ անասնաբույժները նրան էֆթանացրել են շնչառական անբավարարության և հիպոթերմիայի պատճառով:
Ավելի վաղ՝ 2019 թվականին, Չինաստանում կապիկների և խոզերի հիբրիդներ են ծնվել՝ որպես փոխպատվաստման նպատակով կենդանիների մեջ մարդու օրգաններ աճեցնելու ծրագրի մի մաս։ Այնուամենայնիվ, երկու խոճկորներն էլ սատկել են ծնվելուց մեկ շաբաթվա ընթացքում։ Հաղորդվել է նաև, որ գիտնականների ամերիկա-իսպանական թիմը մարդու և կապիկի բջիջներից ստեղծել է քիմերային սաղմ, փոխանցում է Shantnews-ը։