Ռայիսին իսլամական աշխարհի երկրներին կոչ է արել զինել պաղեստինցիներին՝ Իսրայելի դեմ պայքարելու համար
Էր Ռիադում ընթացող Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ համատեղ գագաթնաժողովին Իրանի նախագահը Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը, անհապաղ վերացնել Գազայի հատվածի շրջափակումը և չսահմանափակել Եգիպտոսի Ռաֆահ անցակետի գործունեությունը, որով այժմ պարբերաբար բեռներ են ուղարկվում Գազայի հատված:
Էբրահիմ Ռայիսին կոչ է արել իսլամական աշխարհի երկրներին` զինել պաղեստինցիներին Իսրայելի դեմ պայքարելու համար։
Նա պահանջել է պատասխանատվության ենթարկել այն իսրայելցիներին և ամերիկացիներին, որոնք ներգրավված են Գազայի հատվածի հրթիռակոծմանը, նաև առաջարկել է մահմեդական երկրներին` դադարեցնել Իսրայելի հետ առևտուրը։