Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում են շարունակել համագործակցությունը Իսրայելի հետ
Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում են դիվանագիտական հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ՝ առանց հաշվի առնելու Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ըստ աղբյուրի՝ ԱՄԷ-ի դիրքորոշման վրա չեն ազդի պաղեստինա-իսրայելական հակամարտության հետեւանքները։ Այս պահին Իսրայելի դեսպանը մնում է Աբու Դաբիում, դիվանագիտական հարաբերությունները խզելու նախադրյալներ չկան, նշել է լրատվամիջոցը։
Ընդգծվում է, որ Գազայի հատվածից և Հորդանան գետից պաղեստինցիների վերաբնակեցումը Եգիպտոս կամ Հորդանան կարմիր գիծ կլինի ԱՄԷ-ի համար։ Միաժամանակ, հնարավոր է, որ եթե Մերձավոր Արևելքում իրավիճակը էլ ավելի վատթարանա, ԱՄԷ-ի կողմից Իսրայելի հետ համագործակցությունը դադարեցվի։ Հակամարտության ավարտից հետո ԱՄԷ-ն և Իսրայելը, ամենայն հավանականությամբ, կվերադառնան համապարփակ երկխոսության, փոխանցում է Shantnews-ը։