Իսրայելական տանկերը գնդակոծել են Գազայի հատվածի Ալ-Քուդս հիվանդանոցը
Իսրայելական տանկերը գնդակոծել են Գազայի հատվածի Ալ-Քուդս հիվանդանոցը, որտեղ ապաստան է գտել մոտ 14 հազար մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Տանկերը գտնվում են Ալ-Քուդսի հիվանդանոցից 20 մետր հեռավորության վրա, նրանք կրակում են հիվանդանոցի վրա, խուճապ և մեծ վախ կա տեղահանվածների շրջանում»,- ասվում է զեկույցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Քուդս հիվանդանոցը կարող է դադարեցնել իր աշխատանքը առաջիկա երեք ժամում՝ իր էլեկտրական գեներատորների շահագործման համար վառելիքի բացակայության պատճառով։ Հայտարարության մեջ նշվում է, որ հիվանդանոցի 500 հիվանդ և վիրավոր քաղաքացիական անձինք այլևս չեն կարողանա բուժօգնություն ստանալ, փոխանցում է Shantnews-ը։