Բաքուն կոչ է անում Հայաստանին օգտվել պատմական հնարավորությունից
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ արած հայտարարություններին։
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ պաշտոնական Բաքուն «խստորեն դատապարտում և մերժում է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի» բնակիչների էթնիկ զտումների վերաբերյալ Փաշինյանի մեղադրանքները»։
«Կոչ ենք անում հայկական կողմին, որը, օգտագործելով տարբեր միջազգային հարթակները, շարունակում է իր «ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը» մեր երկրի դեմ, հրաժարվել «խաղաղության հեռանկարներին վնասող» հայտարարություններից և օգտագործել Հարավային Կովկասը խաղաղության ու համագործակցության տարածաշրջանի վերածելու պատմական հնարավորությունները», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։