Միրզոյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
Փարիզում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։ Այս մասին նա գրել է X սոցցանցի իր միկրոբլոգում։
«Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի շրջանակներում հնարավորություն ունեցա համառոտ մտքեր փոխանակել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ», - գրել է նա։
ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը երկկողմ մշտական քաղաքական երկխոսության մաս են կազմում:
Գրառմանը կից Միրզոյանը հրապարակել է նաև լուսանկար։