«Ժողովուրդ». Կյանքից հեռացած Օվսաննա Սողոյանի գործով հարցաքննվել են մի շարք անձինք
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս տարվա հունիսին առեղծվածային պայմաններում Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում մահացած հայտնաբերված հաղորդավարուհի, բլոգեր Օվսաննա Սողոյանի գործով հարցաքննվել են մի շարք անձինք, հարազատները, ինչպես նաեւ ամուսինը։
Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ դեպքից անցել է գրեթե մեկ ամիս, եւ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նավաքննությունը շարունակվում է։ Այս ցավալի դեպքը շատերի մոտ հարցեր առաջացրեց, թե ինչ է կատարվել հաղորդավարուհու եւ նրա երեխայի հետ, որ նրանք ցած էին նետվել պատուհանից: Նետվե՞լ էին, թե՞ նետել էին նրանց:
Հիշեցնենք՝ հունիսի 1-ին՝ Ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա եւ վիրավոր երեխա։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում բժիշկները հիվանդանոց են տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ Ավելի ուշ պարզվեց, որ մահացած կինը հաղորդավար եւ բլոգեր Օվսաննա Սողոյանն է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։