104-ամյա պարաշյուտիստը բացահայտել է երկար կյանքի գաղտնիքը
Չիկագոյից 104-ամյա կինը մտադիր է հերթական անգամ պարաշյուտով ցատկել և դառնալ պատմության ամենատարեց պարաշյուտիստը։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։
Դորոթի Հոֆներն առաջին անգամ փորձել է այս էքստրեմալ սպորտաձևը՝ նշելով իր հարյուրամյակը։ Կինը հիշում է, որ նման արարքի գաղափարն ինքնաբերաբար ծագել է ընկերոջ հետ զրուցելիս։ Չորս տարի անց հարյուրամյա կինը որոշել է կրկնել այս փորձը և այս անգամ ավելի վճռական է տրամադրված:
«Նախորդ անգամ, երբ հասանք անհրաժեշտ բարձրությանը, մեզ դուրս հրեցին։ Հիմա ես ուզում եմ ինքս ցատկել»,- ասում է Հոֆները։
Պատասխանելով երկար ու ակտիվ կյանքի գաղտնիքի մասին հարցին՝ կինը խոստովանել է, որ առանձնահատուկ ոչինչ չի անում առողջությունը պահպանելու համար։ Երկարակեցության գաղտնիքներից մեկը նա համարում է սթրեսի բացակայությունը։ Բացի այդ, Հոֆները հավելել է, որ միշտ զգույշ է եղել, սակայն իրեն չի զրկել ալկոհոլից։
«Ես սիրում եմ գարեջուր, գինի և կոկտեյլներ: Իհարկե, ես գիտեմ, թե երբ պետք է կանգ առնել»,- ասել է տարեց կինը, փոխանցում է Shantnews-ը։