Պաղեստինա-իսրայելական հակամարտության պատճառով աշխարհում ավիատոմսերի պահանջարկը նվազել է. FT
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո միջազգային երթուղիներում ավիատոմսերի պահանջարկը նվազել է։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով ForwardKeys խորհրդատվական ընկերությանը։
Դրա տվյալներով՝ ավիատոմսերի գլոբալ ամրագրումները՝ հիմնականում դեպի Մերձավոր Արևելքի տարածաշրջան, որոնք կատարվել են հոկտեմբերի 7-ին Գազայից Իսրայելի տարածքի վրա արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակումից երեք շաբաթ անց, 20%-ով պակաս են 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նախքան կորոնավիրուսային համաճարակը։
ForwardKeys-ի ղեկավար Օլիվյե Պոնտիի խոսքով՝ հակամարտությունն «ազդել է, ընդհանուր առմամբ, միջազգային օդային ճանապարհորդությունների ժողովրդականության անկման վրա»: