ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարն Իսրայել չի այցելի․ նրան մերժել են
Իսրայելում ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռավնինա Շամդասանին ասել է, որ երկրի իշխանությունները թույլ չեն տվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին այցելել պետություն:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով պաշտոնյայի հայտարարությանը։
«Ցավոք, Գերագույն հանձնակատարը թույլտվություն չի ստացել այցելել Իսրայել և Պաղեստինի օկուպացված տարածքներ՝ չնայած իշխանություններին ուղղված նրա խնդրանքին։
Այնուամենայնիվ, նա կարողացել է շփվել այս տարածքներից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- ասել է Շամդասանին: