Արմեն Գրիգորյանը Ուրսուլա ֆոն դեր Լայենի աշխատակազմի ղեկավարի հետ ՀՀ-ԵՄ համագործակցությունն է քննարկել
Նոյեմբերի 10-ին Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտի հետ, հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Հաղորդագրությունում նշված է․
«Զրուցակիցները քննարկել են ՀՀ վարչապետի և ԵՀ նախագահի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ երկկողմ բազմաոլորտ համագործակցության շրջանակն ընդգրկող հարցերին»: