Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ հարցեր են քննարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ հարցեր են քննարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում գրառում է կատարել՝ Մակրոնի հետ զրույցը որակելով հիանալի:
«Քննարկեցինք բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացման և Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի ամրապնդման, ԵՄ-ի հետ համագործակցությունը, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր»,-նշել է Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով Ֆրանսիա էր ժամանել նոյեմբերի 9-ին: Վարչապետը նոյեմբերի 9-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին Փարիզում մասնակցել է «Խաղաղության 6-րդ համաժողով»-ի բացման արարողությանը, իսկ ավելի ուշ կմասնակցի պանելային քննարկման: