Գազայի հատվածում իսրայելական հարվածների վնասը գրեթե 3 միլիարդ դոլար է գնահատվել
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում բնակելի շենքերին և ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվում է մոտ 3 միլիարդ դոլար, հաղորդում է անկլավային կառավարության մամուլի ծառայությունը։
«Ըստ նախնական գնահատականի՝ բնակելի շենքերին և աշտարակներին հասցված վնասը կազմել է 2 միլիարդ դոլար, ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դոլար», - ասվում է Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայության ֆեյսբուքյան հաղորդագրությունում։