Վլադիմիր Պուտինի բնակարաններն ու մեքենաները․ ինչ ունեցվածք ունի ՌԴ նախագահը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա վարչակազմի անդամները եկամուտների հայտարարագրեր են ներկայացրել, սակայն այս տարի նման փաստաթղթերը չեն հրապարակվել։
Բանն այն է, որ այս տարվա մարտի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ է մտել օրենք, որով այս տարվանից դադարեցվում են պաշտոնյաների եկամուտների մասին տեղեկությունների հրապարակումը։
Հունվարին, երբ օրենսդրական նորմը դեռ քննարկվում էր խորհրդարանում, Կրեմլը նախաձեռնությունը բացատրեց նրանով, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները ներդնում են իրենց առանձնահատկություններ»։ Միևնույն ժամանակ, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ քաղաքացիական ծառայողները կշարունակեն տեղեկատվություն տրամադրել եկամուտների և ծախսերի վերաբերյալ։
2021 թվականին Պուտինը վաստակել էր 10,2 միլիոն ռուբլի։ Երկրի ղեկավարին է պատկանում երկու բնակարան (77 և 153,7 քմ մակերեսով), ավտոտնակ, ավտոտնակի տարածք, ինչպես նաև ԳԱԶ-21Մ և Նիվա մակնիշի ավտոմեքենաներ։