Արքայադուստր Դիանայի զարմուհիները՝ լեդի Ամելիան և լեդի Էլիզա Սփենսերը՝ Մելբուռնի մրցարշավում
Լեդի Ամելիա Սփենսերը և լեդի Էլիզա Սփենսերը, ովքեր արքայադուստր Դիանայի զարմուհիներն են, մասնակցել են Melbourne Cup ձիարշավի Fashions in the Field միջոցառմանը։ 31-ամյա երկվորյակ քույրերը հանրության առաջ հայտնվել են կարմիր զգեստներով, Showbiz-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Mail-ը։
Ամելիան իր արտաքին տեսքի համար ընտրել է դեկոլտեով և մեջքի խորը կտրվածքով զգեստ։ Նրա տեսքն ամբողջացնում էր գլխի ժապավենը, որը զարդարված էր նռան հատիկների տեսքով ուլունքներով, ոսկե ականջօղերով և փայլուն կարմիր բարձրակրունկներով։ Էլիզաբեթը կրում էր երկար, ուսի հատվածում բացվածքով զգեստ՝ թափանցիկ բարձրակրունկներով և ոսկե գլխազարդով։
Melbourne Cup-ը տեղի է ունենում Մելբուրնի արվարձանում գտնվող Flemington Park ձիարշավարանում: Մրցույթի ընթացքում անցկացվում է Fashions On The Field մրցույթի եզրափակիչը, երբ լավագույնս ներկայացած անձինք դրամական մրցանակներ են ստանում իրենց արտաքին տեսքի համար։ 1962 թվականից ի վեր շքեղ գլխարկներն ու հանդերձանքները եղել են ձիարշավների հիմնական առարկան:
Էլիզաբեթ և Ամելիա Սփենսերները արքայադուստր Դիանայի կրտսեր եղբոր՝ կոմս Չարլզ Սփենսերի և նախկին մոդել Վիկտորյա Լոքվուդի դուստրերն են։ Վերջերս Ամելիան հայտնվեց համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ ամուսնացավ ֆիթնեսի մարզիչ Գրեգ Մալլետի հետ։