«Եթե ես կարևորություն տամ այս ամենին, վեցերորդ հարկից ցած կնետվեմ». Ժերար Պիկե
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն պատմել է, թե ինչպես է արձագանքում կոլումբիացի երգչուհի Շակիրայի հետ բաժանությունից հետո հնչող քննադատություններին։
«Եթե ես ինչ-որ կարևորություն տամ այն ամենին, ինչ հիմա ասում են իմ մասին, կփակվեմ իմ բնակարանում կամ վեցերորդ հարկից ցած կնետվեմ։ Գոյատևելու միակ ճանապարհը, խելամիտ մնալու պարագայում, բամբասանքն անտեսելն է: Ես չեմ կարող ամեն օր հերքել այն, ինչ իրականում գոյություն չունի։ Չեմ ցանկանում խոսել այդ մասին և չեմ էլ անի, բայց մարդիկ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել իրականում»,- Պիկեի խոսքն է մեջբերել Goal-ը։
Պիկեն և Շակիրան բաժանվել են 2022 թվականի ամռանը՝ 11 տարվա հարաբերություններից հետո։ Նշվում է, որ բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանություններն են եղել։ Զույգը երկու երեխա ունի՝ Միլանն ու Սաշան։