Դաշնակահար Հայկ Մելիքյանն ու ջութակահար Անուշ Նիկողոսյանը համերգով կնշանավորեն Բրամսի հոբելյանը
Ականավոր գերմանացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Յոհաննես Բրամսի 190-ամյակի առթիվ դաշնակահար Հայկ Մելիքյանն ու ջութակահար Անուշ Նիկողոսյանը հանդես կգան համերգային ծրագրով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա նոյեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Կհնչեն Բրամսի կամերային գոհարներն ու Վոլֆգանգ Րիմի Klavierstück 6 ստեղծագործությունը։
Համերգը կազմակերպել են Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։