Հրդեհ՝ «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի տանիքում
Նոյեմբերի 9-ին, ժամը 17։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղում գտնվող «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի սրահներից մեկում, որը գտնվում է վերանորոգման փուլում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին, մարվել՝ 18:44-ին։
Այրվել են սրահի առաստաղի երեսպատման կտորե շերտը՝ 320 քմ և նրբատախտակը՝ մոտ 6.6 քմ: