Քիմ Քարդաշյանը փայլում է բյուրեղյա զգեստով՝ մերկ մարմնին
Անցյալ շաբաթ Քիմ Քարդաշյանը հայտարարեց հագուստի և ներքնազգեստի իր ապրանքանիշի՝ Skims-ի և Swarovski-ի համագործակցության մասին։ Նոր հավաքածուի մեջ կլինեն զգեստներ, բոդիներ և ներքնազգեստներ՝ ասեղնագործված ֆիրմային բյուրեղներով: Իսկ նախօրեին տեղի է ունեցել համատեղ հավաքածուի պաշտոնական գործարկումը։ Այս առիթով Քիմ Քարդաշյանն իսկապես շլացուցիչ երեկույթ է կազմակերպել Նյու Յորքի ֆլագշիփ խանութում։ Ըստ երևույթին, դրես կոդը ադամանդի պես փայլելն էր։ Եվ, իհարկե, Քիմ Քարդաշյանն ինքը լավագույնս է ներկայացել այս հարցում։
Աստղը հստակ ցույց է տվել Swarovski-ի հետ իրենց համագործակցության քրտնաջան աշխատանքը։ Քիմ Քարդաշյանը ներկայացել է կիսաթափանցիկ վերնազգեստով և կիսաշրջազգեստով՝ զարդարված բյուրեղներով։
Բայց ոչ միայն ինքը՝ Քիմն է միջոցառման համար նոր համագործակցությունից կերպար ընտրել։ Ապրանքանիշի որոշ ընկերներ որոշել են նույն կերպ աջակցել հավաքածուի թողարկմանը, օրինակ՝ Էշլի Գրեմն ու Ինդյա Մուրը։ Աղջիկները երեկույթին եկել են կիսաթափանցիկ Skims x Swarovski զգեստներով և գրեթե գերազանցել այդ առիթի հերոսին իրենց արտաքինով, փոխանցում է Showbiz-ը։