Լավրովն Արմեն Հովհաննիսյանին Բարեկամության շքանշան է հանձնել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Միջազգային կյանք» ամսագրի գլխավոր խմբագիր Արմեն Հովհաննիսյանին հանձնել է Բարեկամության շքանշան:
Հովհաննիսյանին պարգևատրելու մասին հրամանագիրը ստորագրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարվա օգոստոսին:
«Ձեռք բերված աշխատանքային հաջողությունների և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար «Միջազգային կյանք» ամսագրի խմբագրության դաշնային պետական բյուջետային հիմնարկի գլխավոր խմբագիր Արմեն Գառնիկի Հովհաննիսյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով։