Դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել
Գերմանիայի արևմտյան Օֆենբուրգ քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Badische Zeitung-ը։
Առնվազն մեկ աշակերտուհի վիրավորվել է: Կասկածյալը ձերբակալվել է։ Դեպքի վայրում շարունակվում է ոստիկանական գործողությունը։
Նախօրեին էլ հաղորդվել էր, որ երկու զինված տղամարդ բարիկադավորվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքի դպրոցներից մեկում։ Իրավապահ մարմինները սկսել են ոստիկանական հատուկ գործողություն, շենքը շրջափակվել է, գործողությանը ներգրավվել են նաև ուղղաթիռներ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ զինված անձինք երկու աշակերտ են, ովքեր սպառնացել են ուսուցչին։