ՌԴ-ն շուտով 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Երևան. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ առաջիկա օրերին ՌԴ կառավարությունը արցախահայության համար 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Երևան:
Մարդասիրական օգնության կազմում, նրա խոսքով, կուղարկվի նաև շարժական էլեկտրակայան, որը կարող է էլեկտրաէներգիայով ապահովել տասնյակ տներ:
«Հուսով եմ, որ օգնությունը կդառնա հերթական մարդասիրական քայլը ժամանակավոր տեղահանվածներին աջակցելու համար», — նշել Է դիվանագետը:
Զախարովան հավելել է, որ ռուսական մարդասիրական առաքելությունն արդեն 6 տոննա օգնություն է տրամադրել: Օգնություն են ցուցաբերում Հայաստանում գործող ռուսական ընկերությունները, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը, ինչպես նաև տարբեր կամավորական շարժումներ: