69-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Նոյեմբերի 8-ին, ժամը 07.30-ին, Երևանի Ոլնեցու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21013» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Նիսանը» բախվել է կայանված «Ֆոլքսվագենին», որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մայթեզրին կայանված «Նիսանին»:
«ՎԱԶ-21013»-ի 69-ամյա վարորդ Գառնիկ Ավետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նաև «Նիսանի» երկու ուղևորները:
Կատարվում է նախաքննություն: