«Հրապարակ». Ոստիկանները հենց փողոցում կկարողանան պարզել` անձն օգտագործե՞լ է թմրանյութ, թե՞ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳՆ-ն թմրանյութերի պարունակությունը չափող 184 հատ սարք՝ նարկոտեստեր է գնել, միավորի գինը 1 մլն 442 հազար դրամ է, վճարել է 265 մլն 465 հազար դրամ։ Սարքերը Aquila scan ապրանքանիշի են, չափերով ու տեսքով նման են խանութներում առկա՝ քարտով վճարելու համար նախատեսված տերմինալներին։
Եվ պետք է 7 տեսակի թմրամիջոցի առկայությունը կարողանան պարզել՝ մարդու թքի, մեզի ու մազի միջոցով։ Այսուհետ, փաստորեն, ոստիկաններն իրենց հետ կարող են ունենալ այդ սարքերը եւ հենց փողոցում պարզել` անձն օգտագործե՞լ է թմրանյութ, թե՞ ոչ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: