Ալիգատորը հարձակվել է աղջկա վրա և կծել նրա գլուխը
Ամերիկացի մի կին ողջ է մնացել ալիգատորի հարձակումից։ Հայտնում է FOX 35 Orlando-ն։
Մարիսա Կարը ընկերոջ հետ սնորքլինգ էր անում Ֆլորիդայի ափերին, երբ նրա վրա հանկարծակի հարձակվել է գրեթե երեք մետր երկարությամբ ալիգատորը:
«Ես հանում եմ շնչափողի դիմակս, շրջվում եմ և տեսնում եմ երկու փոքրիկ աչքեր, որոնք դուրս են մնացել ջրից», – հիշում է նա:
Քիչ անց սողունը հարձակվել է լողորդի վրա և բռնել է նրա գլուխը։
Կարին հաջողվել է փախչել։ Աղջկա խոսքով՝ ինքը անմիջապես չի հասկացել, որ իրեն կծել է ալիգատորը։
«Այդ պահին ես այդքան ցավ չունեի։ Ուժեղ ցավն ավելի ուշ զգացի»,- պատմել է նա։
Հարձակման հետևանքով Կարը խորը վերք է ստացել ճակատի հատվածում։
Աղջիկը հայտարարել է, որ այդ օրը լողացել է ամբողջ դեմքը ծածկող դիմակով։ Լողորդի խոսքով՝ դա իրեն փրկել է ավելի լուրջ վնասվածքներից։
Կարն ավելացրել է, որ ալիգատորի հետ հանդիպելուց հետո չի դադարեցնի սնորքելինգը, փոխանցում է Shantnews-ը։