«Մի՛ ամաչիր, վախենալու բան չկա»․ հիվանդ տղան Պուտինից թաքնվել է վերմակի տակ
Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական ուռուցքաբանական կենտրոնի հիվանդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից թաքնվել է վերմակի տակ։ Բուժհաստատությունից տեսանյութը հրապարակել է RIA_Kremlinpool Telegram ալիքը, հայտնում է Lenta-ն։
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ռուսաստանյան պետության ղեկավարը մտնում հիվանդասենյակ, որտեղ բուժվում է երեխան, սակայն տղան ամաչկոտ է և հյուրին բարևելու փոխարեն թաքնվում է վերմակի տակ։ Երեխայի մայրը փորձել է վերմակը քաշել նրա վրայից, սակայն նա կրկին թաքնվել է և համաձայնել է երևալ միայն այն ժամանակ, երբ նրան խաղալիք ուղղաթիռ են նվիրել։
«Մի՛ ամաչիր, վախենալու բան չկա, վերմակի տակից ասա քո անունը»,- երեխային է դիմել նախագահը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը ծնկի է իջել արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի հիվանդների հետ լուսանկարվելու համար։