Աբխազիայի ՆԳՆ ղեկավար. Անվտանգության ուժերը հանրապետության լեռներում զինված մարդկանց են փնտրում
Աբխազիայի անվտանգության ուժերը հանրապետության լեռներում զինված մարդկանց են փնտրում, ՌԻԱ Նովոստիին ասել է ՆԳ նախարար Ռոբերտ Կյուտը։
«Տեղացի որսորդները Գուլրիպշսկի շրջանի Ազանտա գյուղի մոտ տեսել են յոթ զինված մարդու առանց որևէ ճանաչողական նշանների։ Նրանք զինված էին օտարերկրյա զենքով, ենթադրաբար, M-4 ինքնաձիգներով, սև համազգեստով, դիմակներով, սաղավարտներով և լավ հանդերձանքով»,- ասել է նա։
«Այդ մարդկանց մոտ եղել է նաև ԱԹՍ, որը թռչում էր տարածքի վրայով»,- հավելել է նախարարը։