«Եթե Հայաստանի ղեկավարությունը լսեր ինձ, պատերազմի կարիք չէր լինի». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ստեփանակերտի ռազմական շքերթի ժամանակ և անդրադարձել Հայաստանին, 44-օրյա պատերազմին և հայ-ադրբեջանական հարաբերություններին․
«Եթե Հայաստանի ղեկավարությունը և նրա թիկունքում կանգնած որոշ արտաքին ուժեր այն ժամանակ և այսօր լսեին իմ խոսքերը, ղարաբաղյան երկրորդ պատերազմը չէր լինի։ Ես բազմիցս ասել եմ՝ դիմելով Հայաստանի ղեկավարությանը. եթե չլքեք մեր հողերը, դեմ առ դեմ կհանդիպեք մեզ հետ մարտի դաշտում», - ասել է Ալիևը։
Նա շարունակել է. «Ադրբեջանին նոր պատերազմ պետք չէ։ Մենք հասել ենք մեր նպատակին, վերականգնել ենք միջազգային իրավունքը, ազգային արժանապատվությունը»։