Էրդողանը նոյեմբերի 8-9-ին կայցելի Ուզբեկստան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ուզբեկստան, որտեղ կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթաժողովի աշխատանքին։ Այն կայանալու է Տաշքենդում։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության հայտարարության համաձայն՝ այցի շրջանակում սպասվում է Էրդողանի ելույթը հինգշաբթի՝ նոյեմբերի 9-ին, գագաթաժողովի նիստում, ինչպես նաեւ երկկողմ հանդիպումների անցկացում մասնակից երկրների ղեկավարների հետ։
Գագաթաժողովի շրջանակում նախատեսվում է կարծիքների փոխանակում այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսին են «Տնտեսական համագործակցության կազմակերպության, որի հիմնադիրներից մեկն է Թուրքիան, գործունեության արդյունավետության բարձրացումը, մասնակից երկրների միջեւ առեւտրի, տրանսպորտային ցանցերի եւ կապերի բարելավումը»