Գերագույն Ռադան երեք ամսով երկարացրել է ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան
Ուկրաինայի Գերագույն Ռադան երկարաձգել է ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան մինչև 2024 թվականի փետրվարի 14-ը։
Ուկրաինայի 322 ժողովրդական պատգամավորներ կողմ են քվեարկել «Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգման մասին» Ուկրաինայի նախագահի հրամանագիրը հաստատելու մասին օրենքի ընդունմանը (գրանցման համարը 10211):
Օրենքը նախատեսում է Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը 2023 թվականի նոյեմբերի 16-ի ժամը 05:30-ից երկարացնել 90 օրով, այսինքն՝ մինչև 2024 թվականի փետրվարի 14-ը։