Պաղեստինը չի ընդունում Գազան Հորդանանի Արեւմտյան ափից կտրելու ցանկացած գաղափար
Պաղեստինի ղեկավարությունը չի ընդունի Հորդանան գետի Արեւմտյան ափից Գազայի հատվածը կտրելու ոչ մի գաղափար կամ որոշում։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահի օգնական Մահմուդ ալ-Հաբաշը։
«Մենք չենք ընդունի ցանկացած գաղափար, որը հիմնված կլինի Գազան Հորդանանի Արեւմտյան ափից կտրելու վրա»,- նշել է ալ-Հաբաշը, որի խոսքերը մեջբերել է Al-Qahera al-Ihbariya հեռուստաալիքը։
Գազայի հատվածը, ավելացրել է նա, «չպետք է մեկուսացվի Արեւմտյան ափից, քանի որ դա Իսրայելի իշխանություններին հնարավորություն կտա լիովին մերժել միասնական պաղեստինյան պետության ստեղծման միտքը։ «Ե՛վ Գազան, ե՛ւ Հորդանան գետի Արեւմտյան ափը պաղեստինցիների հողն է»,- ընդգծել է ալ-Հաբաշը։