Իրավապահները չեն հերքում Արթուր Վանեցյանի հնարավոր ձերբակալության մասին տեղեկությունը
Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդման որոշում ունենալու, նրան ձերբակալելու մասին լուրը դատախազությունը չի մեկնաբանում, ըստ այդմ՝ նաեւ չի հերքում։
«Փաստինֆո»-ն, հղում կատարելով իրավապահ համակարգի սեփական աղբյուրներին, արդեն հայտնել է, որ քաղաքական իշխանության կողմից իրավապահների առաջ խնդիր է դրվել ԶՄՊԿ-ին առնչվող գործով ամեն կերպ ներգրավել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանին: Դիտարկվում է նույնիսկ քրեական հետապնդման և կալանքի վարկածները։
«Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը, որտեղից խնդրել են գրավոր հարցում ուղարկել, որն, իհարկե կուղարկենք և պատասխանը ստանալուց անմիջապես հետո կհրապարակենք։ Այդուհանդերձ, հարկ է ընդգծել, որ իրավապահները փաստացի բանավոր չեն հերքել լուրը։