ԿՀՎ տնօրենը Գազայում պատանդների ազատման հարցը քննարկել է ՑԱԽԱԼ-ի ղեկավարի հետ. CNN
Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտնել է, որ ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը Իսրայելի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Հերցի Հալեւիի հետ քննարկել է Գազայի հատվածում պահվող պատանդների ազատման հարցը։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ Բըրնսի եւ Հալեւիի հանդիպման ժամանակ ուսումնասիրվել են հետախուզական նյութեր, քննարկվել օպերատիվ պլանավորման հարցերը եւ մարդկանց փրկելու ջանքերը։ Յուրաքանչյուր պատանդի համար հետախուզությունում բացվել է անձնական գործ, որն ուսումնասիրվում է»,- հեռուստաալիքը մեջբերել է Հագարիի խոսքերը։