Փաշինյանը հարցերն արդեն ստացել է․ վաղը հավաքվելու ենք նախագահականի մոտ
«Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հարցադրումներ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք մեր խորհուրդով պաշտպանել ենք Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը, որը նույնպես այս խորհրդի անդամ է ։ Հարցադրումները արվել են նրա համար, որ մենք բացահայտենք այն բոլոր հետևանքները, որոնք 3 տարվա ընթացքում՝ 2020 թվականի պատերազմից հետո, ձևավորվել են Հայաստանում։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարցադրումների ի պատասխան կներկայացվեն այս իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ մանրամասներ հասարակությանը»,- այս մասին քիչ առաջ «Միասին» շարժման հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Հասարակությունը պարզ պիտի հասկանա՝ չկա՞ արդյոք այլ քաղաքակության հնարավորություն, որը վարել է այս իշխանությունը ու մեզ բերել, հասցրել այս իրավիճակին։ Հայաստանը այսօր վտանգված է, այս մարդկանց խոսքերին այլևս հավատալ չի կարելի, որովհետև այդ խոսքերը , պարզվում է, որ այսօր կարելի է մեկ բան ասել, մյուսը օրը՝ լրիվ այլ բան։ Ի դեպ, մեկ բան են ասում, հետո այլ բան են ասում, բայց այդպես էլ որևէ մեկը պատասխանատվություն չի կրում դրա համար։ Հարցերը, որոնք մենք ուղարկել ենք, Նիկոլ Փաշինյանը արդեն ստացել է, մեզ խոստացել են գրավոր պատասխան, բայց մենք պահանջում ենք, որ նա ուղիղ եթերով մեր հարցերը պատասխանները տա։ Վաղը՝ ժամը 16։00-ին հավաքվելու ենք այստեղ, բոլորին հրավիրում ենք, թող նա ուղիղ եթերով խոսի»,- հավելեց նա։