Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարարը հայտարարել է, որ Իսրայելի հետ կարգավորման հարցը դեռ քննարկվում է
Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարար Հալեդ բեն Աբդել Ազիզ ալ-Ֆալեհը հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը դեռ քննարկվում է՝ չնայած Պաղեստինի հետ ներկա հակամարտությանը։ Այս մասին ալ-Ֆալեհը տեղեկացրել է Bloomberg-ին New Economy Forum-ում։
«Այդ բանակցությունները վարվում են, եւ Նորին Գերազանցություն թագաժառանգը հստակ հասկացրել է, որ քննարկումների ընթացքը ուղիղ կախված է պաղեստինյան խնդրի խաղաղ լուծումից։ Այս հարցը սեղանին է եւ նախկինի պես օրակարգում է»,- ասել է ալ-Ֆալեհը։
Նա ավելացրել է, որ Գազայի հատվածում եւ Իսրայելում ներկա ողբերգական իրադարձությունները հաստատում են Էր Ռիադի տեսակետը պաղեստինյան հարցում. դրա լուծումը պետք է կազմի մերձավորարեւելյան տարածաշրջանում ավելի մասշտաբային կարգավորման մասը։
Ալ-Ֆալեհը նաեւ հերքել է նավթի գնի կարգավորումը որպես Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտությումը դադարեցնելու միջոց օգտագործելու գաղափարը։ Նախարարը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի նպատակը բանակցություններում խաղաղության հասնելն է։