Բոլորի համար անսպասելի փակվեց Մաթևոս Ասատրյանի կյանքի վերջին էջը. ԱԺ ցավակցությունը
Չնայած երիտասարդ տարիքին՝ Մաթևոս Ասատրյանն ապրեց, արարեց, կարողացավ հաստատուն տեղ ունենալ խորհրդարանական հարթակում։ Այդ մասին ասված է ԱԺ Ֆեյսբուքի էջում:
«Պատգամավորն իր ներուժն ու գիտելիքները ծառայեցրեց ՀՀ-ի բարօրությանը, ընտրողների ու հարազատ մարզի խնդիրների լուծմանը։
Բոլորի համար անսպասելի փակվեց նրա կյանքի վերջին էջը»,- նշված է գրառման մեջ: