Չելյաբինսկի մարզում միգրանտներին արգելվել է տաքսիներ և միկրոավտոբուսներ վարել
ՌԴ-ի Չելյաբինսկի մարզի նահանգապետը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին արգելվում է միգրանտներին աշխատանքի ընդունել որպես տաքսի կամ միկրոավտոբուսի վարորդ։ Այս մասին ահյտնում է Readovka տելեգրամյան ալիքը:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։
Այսպիսով, կարգավորող ակտը, մի կողմից, պետք է մեծացնի մարզի աշխատունակ բնիկ բնակիչների զբաղվածությունը։ Մյուս կողմից՝ լուծել մի շարք խնդիրներ, որոնք նախկինում առաջացել էին միգրանտ վարորդների հետ՝ հաշվի առնելով, որ դա Ռուսաստանում փող աշխատելու նրանց «սիրած» եղանակներից մեկն է։
Օրինակ, վերջերս Սամարայում ոչ ռուս տաքսու վարորդը ծեծել էր աղջիկներին բաց պատուհանի պատճառով։ Իսկ Մոսկվայի մարզում բնակիչները մեկ անգամ չէ, որ բողոքել են քարտով վճարումներ ընդունելուց հրաժարվելու մասին, ինչը բացահայտորեն օգտագործում են հարևան երկրների վարորդները։