G7-ի ԱԳ նախարարները հաստատել են իրենց միասնականությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների և Ուկրաինային օգնության հարցում
Մեծ յոթնյակի (G7) երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները Տոկիոյում կայացած բանակցությունների ժամանակ հաստատել են, որ G7 անդամները միասնական են մնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Հանդիպման մասնակիցները հաստատել են, որ G7-ը, նույնիսկ այսօրվա միջազգային իրավիճակում, կմնա միասնական Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելու և Ուկրաինային ուժեղ աջակցություն ցուցաբերելու հարցում իր վերաբերմունքում»,- ասվում է գերատեսչության նյութում։